Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արտասահմանից օրեր առաջ վերադառնալուց հետո, Գորիսում խնջույք է կազմակերպել: Ինչը Գորիսի ` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանի տեղեկություններով, ձախողվել է:
«Իր թալանածից փշրանքներն օգտագործելով` Գորիսում գտնվող ու իրեն պատկանող հանդիսությունների սրահում փորձել է կերուխում կազմակերպել` հրավիրելով ՀՀԿ Սյունիքի մարզային ակտիվին: Այն փորձել է դարձնել իր մեծարանքի շոու, իր գլխավոր հովանավորներին ապացուցելու, որ Գորիսը ոչ թե վերադառնալու է իր հերոսական անցյալին, այլ շարունակելու է մնալ ամոթալի լիսկայանոց: Իմ տեղեկություններով, շատ մեծ դժվարությամբ է կարողացել այդ հավաքը կազմակերպել: Բացի Գորիսից, մարզկենտրոն Կապանից և մարզի այլ բնակավայրերից հրավիրվածները` մանավանդ պետական պաշտոնյաները, չեն ներկայացել:
Մանրամասները՝ aravot.am-ում











































