«Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը ներկայացրել է Դալիի նոր ստեղծագործությունը Ֆիգեյրասում, որտեղ ծնվել ու թաղված է 20-րդ դարի խոշորագույն իսպանացի նկարիչներից մեկը:
Սյուրռեալիզմի հանճարի ստեղծագործությունը ձեռք էր բերվել Իսպանիայի սահմաններից դուրս մասնավոր հավաքորդի կողմից, որը չի ցանկացել իր անունը հրապարակել:
Գործը, որը նկարված է յուղաներկով կարմիր փայտի տախտակի վրա, կոչվում է «Ուրվականային կառք» (Carreta Fantasma) ու թվագրված է 1933-ով, գրում է Espanarusa-ն:
Այն եղել է անգլիացի պոետ Էդվարդ Ջեյմսի (1907-1984) հավաքածուի մաս, որը եղել է Դալիի երկրպագուն ու հովանավորը:








































