Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզի ինքնավարությունը թուրք-մոլդովական հարաբերություններում «կապող օղակ» է ավանել:
«Մեր գագաուզցի եղբայրները կարևոր են տարր են երկու երկրների հարաբերություններում: Թուրքիայի 80 մլն բնակիչերը ողջունում են եղբայրներին»,-ասել է նա՝ Գագաուզյան ինքնավարության կենտրոն Կոմրատում ճեպազրույցի ժամանակ:
Էրդողանը նշել է, որ առաջին անգամ է Գագաուզիայում և հավելել, որ Անկարան «տարածաշրջանում նոր նախագծեր կիրականացնի`ի բարօրություն այստեղ բնակվող գագաուզցի թուրքերի»: Նա հավաստել է, որ Թուրքիան կշարունակի ներդրումները Մոլդովայի և Գագաուզյան ինքնավարության ենթակառուցվածքներում: