Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները անցած տարի նվեր են ստացել տարբեր երկրների դիվանագետներից, ասվում է նվերների՝ Բուքինգհեմյան պալատի հրապարակած ցանկում:
Խոսքը հուշանվերների մասին է, որոնք շնորհվել են միապետներին 2013թ. տարբեր առիթներով:
Օրինակ՝ ԱՄԷ-ի նախագահը՝ էմիր Խալիֆա իբն Զաիդ ան-Նախական, Մեծ Բրիտանիայի թագուհուն նվիրել է ոսկե շրջանակ՝ զարդարված թանկարժեք քարերով և տեղադրված ջայլամի արհեստական ձվի վրա:
Թագուհին ստացել է նաև Վինձորի դղյակի շոկոլադե մի քանի մոդելներ:
Արքայազն Հարրին ստացել է բեյսբոլի բազմաթիվ շապիկներ, պոլո վերնաշապիկներ ու ձեռնոց՝ բազելով որսի համար:
Արքայադուստր Աննան՝ Եղիսաբեթ 2-րդի միակ դուստրը, ամենաօրիգինալ նվերներն է ստացել: Նրան նվիրել են այգու թզուկ, պլաստիկե հրեշտակներ ու գիրք, հայտնում է Interfax-ը:









































