ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի խումբ դեմոկրատ սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեռևս անհրաժեշտություն չի տեսնում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար՝ հաղորդում է Associated Press-ը:
Սպիտակ տանը հանդիպման ժամանակ նախագահը համակուսակիցներին խնդրել է առաջիկա ամիսներին կողմ չքվեարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկին, քանի որ դա կարող է սպառնալիքի տակ դնել միջուկային գործով Թեհրանի հետ բանակցությունները:
Հանդիպումից հետո սենատոր Ջեֆ Մերկլին նշել է, որ նախագահը մեծ եռանդով բացատրում էր, թե որքան կարևոր է օգտվել իրանական միջուկային խնդիրը կարգավորելու հնարավորությունից:
Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա դեմոկրատները ըմբռնումով են մոտեցել նախագահի խնդրանքին:










































