Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Այն, ինչ պակասել է Հայաստանին. Փաշինյան-Սարգսյան զույգի նոր հեղափոխությունը

Երեկ երեկոյան հանդիպում են ունեցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս հանդիպումն ինքնին գործնական առումով ոչինչ չի որոշում. Սահմանադրությունը գործիքակազմի առումով սահմանափակել է նախագահի իրավասությունները քաղաքական որոշումների կայացման հարցում։ Մյուս կողմից՝ նախագահը պետության գլուխն է ու հատկապես այս ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներում պարտավոր է հետևել Սահմանադրության անթերի կատարմանը։ Դա հատկապես կարևոր է այս փուլում, երբ հեղափոխությունը թևակոխել է արժեքների կապիտալիզացիայի պատասխանատու հանգրվան, և լեգալությունից դուրս արված որևէ քայլ կարող է կասկածի տակ դնել պատմական գործընթացի քաղաքական նշանակությունը։

Խորհրդարանական կառավարման համակարգում ու հատկապես հեղափոխությունից հետո նախագահի ինստիտուտը նորովի արժևորման անհրաժեշտություն ունի, որպեսզի ամբողջական պատկերացում կարողանանք կազմել պետական բազմաշերտ համակարգի ֆունկցիոնալության մասին։ Երբ Արմեն Սարգսյանը քրեաօլիգարխիկ համակարգի օրոք ստանձնեց նախագահի պաշտոնը, հասարակությանը խոստացավ իր իշխանությունը գործի դնել խոսքի ազդեցության շնորհիվ։ Նախկին համակարգի պայմաններում հենց խոսքի ուժը, ուղերձների քաղաքական բովանդակությունը պետք է լեգիտիմություն հաղորդեին նախագահի իշխանությանը։

Սակայն Արմեն Սարգսյանի երդմնակալությանն ըստ էության հաջորդեցին հեղափոխական զարգացումները, որոնք բացահայտեցին հանրապետության նախագահի նոր որակը՝ արդյունավետ բանակցողի, միջնորդի գործառույթը, ինչը մեծապես նպաստեց, որ Հայաստանում հեղափոխության առաջին փուլն իրականություն դառնա՝ առանց ցնցումների ու բախումների։

Խորհրդարանական ընտրություններով հեղափոխությունը Հայաստանում ավարտվում է, ու մեզ այլևս պետք է միանգամայն նոր որակի իշխանություն, որն արդեն հասարակությանը պետք է կոնսոլիդացնի ոչ թե տեսարանների, այլ հացի ու աշխատանքի շուրջը։ Այլ խոսքով՝ հիմա երկրին անհրաժեշտ է կայունության փուլ՝ հեղափոխությունն ինստիտուցիոնալիզացնելու նպատակով։

Արտաքին իմպուլսների մակարդակում դրա անհրաժեշտությունն անշուշտ գիտակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հռչակել է բարիկադներն ապամոնտաժելու փուլ, ինչի առաջին դրսևորումները դարձան նախկին համակարգում առանցքային դերակատարություն ունեցող գեներալների նշանակումները բարձր պաշտոններում։ Հնչող հանրային քննադատություններն օբյեկտիվ են, սակայն մակերեսային են ու ոչ այնքան ադեկվատ՝ իրավիճակն ու նոր փուլի առանձնահատկությունները գնահատելու տեսանկյունից։

Բարիկադներին փոխարինելու է գալիս կոմպրոմիսների, էլիտաների երկխոսության ժամանակը։ Հեղափոխության ավարտը ենթադրում է կայունացման անհրաժեշտություն, ու այս համատեքստում է, որ նորովի արժևորվում է նախագահի ինստիտուտը՝ հատկապես Արմեն Սարգսյանի դեմքով, որը, պայմանական ասած, պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողության կրողն է, կայունացնող այն գործոնը, որը պետք է շաղկապի նախահեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանների պատմությունը՝ ապագայի օրակարգ, տեսլական ձևավորելու համար։ Ընդ որում՝ Սարգսյանի կայունացնող դերակատարությունը կարևոր է ոչ միայն ներքին քաղաքականության մեջ, այլ նաև արտաքին հարաբերություններում, որտեղ ադապտացիոն ռեժիմին փոխարինելու պետք է գա հայեցակարգային քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյանի կրեատիվն ու Արմեն Սարգսյանի փորձառությունը, վարչապետի ներքին մեծ լեգիտիմությունն ու նախագահի միջազգային կապերը կարող են փոխլրացնել միմյանց՝ ամբողջացնելով նոր Հայաստանի ռացիոնալ կերպարը, մեծացնելով նրա կանխատեսելիությունն արտաքին գործընկերների համար։

Այս օրերին Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումները, խորհրդակցությունները պետք է ինստիտուցիոնալ բնույթ ստանան՝ նպաստելով քաղաքական նոր մշակույթի և նոր, արդյունավետ համակարգի ձևավորմանը։

Հեղափոխությունից հետո գալու է կայուն զարգացման փուլը, որի կարևոր գարանտներից մեկը դառնալու է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի համատեղ ջանքերով կայացող քաղաքական մշակույթը, համատեքստը։ Սա էլ է հեղափոխություն՝ ավելի ինքնատիպ ու բովանդակային, սակայն արդեն՝ ոչ թե փողոցներում, այլ պետական մտածողության ու քաղաքական մշակույթի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում