Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն ակնարկել է, որ չի պատրաստվում վաճառքի հանել հարձակվող Մարիո Մանջուկիչի տրանսֆերը:
«Մանջուկիչը կմնա մեր ակումբում: Նոր պայմանագիր կառաջարկենք նրան:
Եթե ցանկանում եք լսել իմ կարծիքը, ապա ինձ թվում է, որ Մարիոն չի ցանկանում հեռանալ «Բավարիա»-ից»,- ասել է Ռումենիգեն:




































