Ջոհար Ցարնաևի ընկերների գործով դատը, ովքեր մեղադրվում են Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ, կսկսվի 2014-ի հունիսի 23-ին: Նման վճիռ է կայացրել դատավոր Մերիեն Բոուլերը մինչդատական լսումների ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ղազախստանցի ուսանողներ Ազամաթ Տաժայակովը և Դիաս Կադիրբաևը ԱՄՆ իշխանությունների կողմից մեղադրվում են ապացույցները ոչնչացնելու փորձի և դրանով բոստոնյան ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Նրանց սպառնում է 25 տարվա ազատազրկում: Ուսանողները հերքում են բոլոր մեղադրանքները:
Ցարնաևի երրորդ ընկերը՝ Ռոբել Ֆիլիպոսը, մեղադրվում է ՀԴԲ քննիչներին սուտ ցուցմունք տալու մեջ: Նրան սպառնում է 16 տարվա ազատազրկում: Նա ևս չի խոստովանում իր մեղքը:
Սպասվում է, որ Տաժայակովի, Կադիրբաևի և Ֆիլիպոսի դատը կտևի 2-3 շաբաթ:









































