Monday, 13 05 2024
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ

Մոսկվան կցանկանար, որ Փաշինյանը խորհրդարանում հակակշիռ ունենար. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։

-Պարոն Դուբնով, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ներքին իրադարձությունների, վարչապետի հրաժարականի մասին։ Կարծում եք՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինե՞ն Մոսկվայի հետաքրքրությունների տիրույթում, և ինչ-որ ուժի վրա խաղադրույք կարվի՞։

Ես չեմ կարծում, որ Մոսկվան այդ գործընթացներում լուրջ մասնակցություն կունենա։ Իհարկե, Մոսկվան կցանկանար, որպեսզի Փաշինյանը խորհրդարանում հակակշիռ ունենար, այսինքն` չունենար բացարձակ մեծամասնություն։ Բայց ինձ թվում է, որ Մոսկվան հասկանում է, որ կոալիցիայի «հոտ չի գալիս», Փաշինյանը կհաղթի ընտրություններում։ Գուցե Մոսկվայի որոշ աջակցությունն ունենա պարոն Ծառուկյանը, այլ ուժեր, բայց դա սկզբունքային բնույթ չի ունենա։

-Նախորդ ընտրություններին տեսանելի էր Մոսկվայի ակնհայտ հետաքրքրությունը, ինչո՞ւ այս ընտրություններում դա չկա։

Կարծում եմ՝ Մոսկվան բավականին հանգիստ է նայում այս ընտրություններին, հետաքրքրություններն էլ նույնն են, ինչ նախկինում։ Հայաստանի բոլոր իրադարձությունները, ՀՀ ղեկավարների հետ հանդիպումները Մոսկվային համոզել են, «որ դեռ երկար ժամանակ ունի»։ Մոսկվային հետաքրքիր է, թե ինչ կլինի առաջիկա 2-5 տարիների ընթացքում, իսկ այդ ժամանակի համար Երևանը Մոսկվային իր լոյալության երաշխիքներն է տվել և հավաստիացրել, որ կուրսի փոփոխություն չի լինի։

-Իսկ Փաշինյանը դարձա՞վ ընդունելի Մոսկվայի համար, մենք հիշում ենք, որ նախկինում թե՛ նրա և թե՛ նրա կառավարության կադրերի նկատմամբ ակնհայտ դժգոհություն կար Մոսկվայում։ Արդյո՞ք իրավիճակը փոխվել է։

-Ո՛չ, ես չեմ կարծում, թե իրավիճակը փոխվել է։ Ըստ իս՝ թե՛ ՀՀ երկրորդ և թե՛ երրորդ նախագահներն ունեն իրենց կողմնակիցները ռուսական էլիտայում, ունեն իրենց լոբբիստները, բայց ըստ իս՝ ավելին, քան հերթական PR արշավը ՌԴ ԱԳՆ-ի միջոցով՝ չի ստացվի․ իսկ դա ավելի շատ հետաքրքրում է մամուլին, քան իրական քաղաքականությանը։ Ժամանակ առ ժամանակ նմանատիպ կարծիքներ կհնչեն, բայց ոչ ավելին։

-Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված Քոչարյանի չմասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Արդյո՞ք սպասում էր Մոսկվայի աջակցությանը, բայց չստացավ։

-Ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը լրջորեն պատրաստվում էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չգիտեմ, թե ինչ ուժի վրա էր պատրաստվում հենվել։ Նա կշարունակի գործել իրավիճակային, այսինքն՝ այնպես, ինչպես Սարգսյանի նախագահության օրոք՝ որոշ պատգամավորների, կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով։ Խորհրդարանը նրան չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրի մոտ ապագայում։

-Փաշինյանն այս ընտրություններով կամրապնդի իր իշխանությունն ու, անկասկած, մեծ լեգիտիմություն կստանա, արդյո՞ք այս հանգամանքը կօգտագործվի ղարաբաղյան հարցում առաջընթաց ապահովելու համար։

-Վերջին ամիսների ընթացքում մի քանի հայտարարություններ լսել ենք, բայց իրավիճակը փոփոխելն այդքան էլ հեշտ չէ։ Իմ կարծիքով՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի մոտ գուցե ինչ-որ հետաքրքրություն լինի, լուրջ քայլեր արվեն։ Գուցե այդ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նախկին իշխանությունների օրոք։ Բայց որքանով են նրանք ունակ համակարգային խոչընդոտները հաղթահարել՝ չգիտեմ, չգիտեմ նույնիսկ՝ արդյոք դա տեսականորեն հնարավոր է։ Բայց կարևոր է, որ կա հետաքրքրություն, և ինչ-որ քայլեր իրենք ամեն դեպքում կարող են անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում