Եգիպտոսում ավարտվել է նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի երկրորդ և վերջին օրը՝ հաղորդում է Reuters-ը:
Վերջին ընտրատեղամասերը փակվել են 21.00-ին: Հանրաքվեի պաշտոնական տվյալները կհրապարակվեն 72 ժամ անց:
Սպասվում է, որ նոր սահմանադրության նախագիծը հավանություն կստանա, քանի որ հարցմանը մասնակից եգիպտացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել: Ըստ հաշվարկների՝ քվեարկությանը մասնակցել է Եգիպտոսի ավելի քան 52 մլն քաղաքացի:









































