«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ իր` «Սանթոս»-ից կատալոնական ակումբ տեղափոխության գործով հետաքննությունը չի հանգեցնի որևէ լուրջ հետևանքների:
«Գիտեմ, որ իմ պայմանագրի շուրջ շատ խոսակցություններ կան: Ես ասել եմ հորս, որպեսզի իմանա, թե ինչ է քննարկվել այդ առիթով: Հայրս միակ մարդն է, ով ստորագրել է պայմանագիրը, և նա այն մարդն է, ում ես լիովին վստահում եմ:
Անօրինական ոչինչ չկա: Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը հարցեր ունի, ապա դրանք ավելի ճիշտ կլինի ուղղել հորս: Ես կենտրոնանում եմ իմ աշխատանքի` ֆուտբոլ խաղալու վրա»,- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:









































