Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

«Փաշինյանը կարող է լուրջ գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար»… ինչու են Հայաստան գալիս Քենթը, ապա Բոլթոնը

Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է, և սրա մասին է վկայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը մեր տարածաշրջան։

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան։ Նրա կարծիքով՝ լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին տարածաշրջան է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը:

Քաղաքագետների կարծիքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրությունը տարածաշրջանի՝ նաև Հայաստանի նկատմամբ, դրական է, ու պաշտոնական Երևանը պետք է փորձի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հաշվի առնի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ըստ այդմ թարմացնի երկկողմ համագործակցության օրակարգը: «Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պետք է կառուցենք առաջին հերթին համաշխարհային հետաքրքրության հարթակներում, նաև՝ տնտեսության զարգացման ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահի համար առաջնային է ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ում անվտանգության խնդիրը, ինչպես նաև տնտեսական զարգացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանը նշում է՝ վերը նշված երկու հանգամանքը Միացյալ Նահանգների նախագահի վարչակարգի առաջնահերթություններն են, ու Հայաստանը դա պետք է հաշվի առնի: «Եվ եթե մենք կարողանանք մեր օրակարգում ընդգրկել հարցեր, որոնք այդ պետության առաջնահերթություններն են, ապա համագործակցությունը կարող է խորանալ և առավել էֆեկտիվ լինել»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը հավելում է. «Մենք պետք է կարողանանք Միացյալ Նահանգներին աջակցել մի շարք տեղերում՝ Աֆղանստանում կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող մի շարք հումանիտար առաքելություններում և խորացնել մեր հարաբերություններն այս ուղղությամբ։ Մեկ այլ խնդիր՝ բիզնես, երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացում։ Սա չափազանց կարևոր ոլորտ է Միացյալ Նահանգների նախագահի համար, որովհետև նախագահ Թրամփը հաջողակ բիզնեսմեն է և երկկողմ հարաբերություններում կարևորում է էֆեկտիվ բիզնեսի կամ առևտրի գործոնը, և այս առումով մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խորացմանը և նաև՝ ամրապնդմանը։ Այսինքն՝ անվտանգություն և տնտեսական զարգացում. սա է ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը, և այս ուղղությամբ մենք պետք է Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ աշխատենք»։

Ինչպես հայտնի է, Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելը միանշանակ ընկալում չստացավ ԱՄՆ-ում։ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ հարցը կլինի՞ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնավորապես Բոլթոնի հետ քննարկման առարկան: «Չեմ բացառոմ, որ այն պաշտոնյաները, որոնք կայցելեն Հայաստան, հարցը կբարձրացնեն՝ հասկանալու, թե մենք ինչու ենք պաշտպանության նախարարության 100 մասնագետ ուղարկում Սիրիա, կփորձեն հասկանալ ժամկետները՝ ինչքան են մնալու, ինչ խնդիրներ են լուծելու։ Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները փորձի ճնշումներ գործադրել մեզ վրա, ասի՝ մի գնացեք Սիրիա, բայց կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ը հստակ պատկերացում է ուզում կազմել շարժառիթների հետ կապված»,- եզրափակեց նա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները միշտ հետաքրքրված է եղել մեր տարածաշրջանով, պարզապես տարբեր վարչակարգերի օրոք այդ հետաքրքրության աստիճանը տարբեր է եղել: «Հիմա քննարկման մի շարք հարցեր կան, այդ թվում՝ Սիրիայի հարցը։ Կարծում եմ նաև՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է այստեղ տեղի ունեցած հեղափոխությունից հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը նշում է. «Փաշինյանը կարող է իրենց համար լուրջ գործընկեր դառնալ։ Ես այդ հետաքրքրությունը պատահական չեմ համարում՝ նշեցի Մերձավոր Արևելքի գործոնը, կա նաև Թուրքիայի հարցը, Իրանը, ու այս գործոնները հաշվի առնելով՝ Հայաստանը էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Այս ամենը իհարկե կա, բայց կրկնում եմ՝ հետաքրքրության վերջին զանգը մեր հեղափոխությունն է, հայտնվում է մի ղեկավար, որը կարող է ավելի վստահելի ու լուրջ գործընկեր դառնալ»։

Քաղաքագետը նաև ընդգծում է՝ Հայաստանը ինքը պետք է համագործակցության օրակարգ առաջ քաշի. «Ես նույնիսկ չգիտեմ՝ Հայաստանի նախորդ իշխանություններն առհասարակ ինչ-որ բան անո՞ւմ էին, թե՞ ոչ։ Բայց գործող իշխանությունները կարող են Սիրիայի հարցում համագործակցել, եթե կա, օրինակ, հետաքրքրություն, մեր դրոշի տակ հումանիտար առաքելության խումբ ենք ուղարկում, ապա պետք է համագործակցենք այս հարցում նաև Միացյալ Նահանգների հետ»։

Ստեփան Գրիգորյանը հավելում է՝ Միացյալ Նահանգները միշտ էլ պատրաստ է եղել Հայաստանի էներգետիկ ոլորտում աջակցություն ցույց տալ: «Ես չեմ կարծում, որ հիմա հայ-թուրքական հարցը ակտուալ է, ժամանակի խնդիրներն այլ բան են հուշում, ու մենք պետք է ժամանակին համահունչ գնանք։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներից կարող են ներդրումներ լինել, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, նաև համագործակցենք ՄԱԿ-ում։ Պետք չէ մոռանալ, որ Թրամփը բավականին անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր քաղաքականություն է վարում, և կարելի է, հաշվի առնելով իրենց առաջնահերթությունները, փորձել համագործակցել կամ համագործակցության հարթակ ձևավորել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում