Queen խմբի երաժիշտները կթողարկեն Ֆրեդի Մերկուրիի վոկալով անհայտ երգը: Ինչպես իր կայքում հայտնել է կիթառահար Բրայան Մեյը, երաժիշտները թրեք են հայտնաբերել, որն ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ՝ Մերկուրիի մահից շատ տարիներ առաջ: Ձայնագրության վրա առկա է Queen-ի առաջին կազմի բոլոր 4 մասնակիցների ձայնը՝ Մերկուրի, Բրայան Մեյ, թմբկահար Ռոջեր Թեյլոր ու բասիստ Ջոն Դիքոն:
Երգն անավարտ է և Մեյն ու Ռոջեր Թեյլորը ներկայում մտածում են, թե ինչպես այն ավարտեն:
Թրեքի անվանումը Մեյը չի հայտնել:
Այն, որ խմբի արխիվներում հայտնաբերվել է Ֆրեդի Մերկուրիի վոկալով երգը, Մեյը հայտնել էր դեռ 2013թ. դեկտեմբերին:












































