Սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովի նախաշեմին Դամասկոսը և Թեհրանը իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ահաբեկչության դեմ պայքարին, որը սպառնում է Մերձավոր Արևելքի երկրներին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, Դամասկոսում ընդունելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին, մատնանշել է կրոնական անհանդուրժողականության գաղափարախոսության վտանգը, որով սնվում է ծայրահեղականությունը:
Ալ-Ասադի խոսքերով՝ վահաբիզմի ուսմունքը սպառնում է ոչ միայն Սիրիային և վերջինիս հարևան երկրներին, այլ նաև ամբողջ աշխարհին: Սիրիայի նախագահը կոչ է արել միավորել ջանքերը՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարելու և այն արմատախիլ անելու համար:









































