Կիպրոսի արևմուտքում՝ Պոլիս քաղաքի մերձակայքում, տեղացիների ու զբոսաշրջիկների կողմից սիրված 3 լողափերից 2-ը երկրաշարժի հետևանքով անցել են ջրի տակ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Պաֆոս շրջանում գտնվող քաղաքի քաղաքապետը՝ Անգելոս Գեորգիու Օդիսեյը, կատարվածն անվանել է բնապահպանական աղետ ու դիմել է կառավարությանը՝ խնդրելով վերականգնել առափնյա հատվածները:
Երկրաշարժը տեղի էր ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Միջերկրական ծովում, Կիպրոսի ու Թուրքիայի միջև:
Տեղաշարժվել են տոննայով ավազներ, փոխվել է ամբողջ առափնյա հատվածը: Ծովը ափ է բարձրացել առանձին վայրերում մոտ 40 մետրով:







































