Ժերար Դեպարդյեն ստեղծել է սեփական ավիաընկերություն՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ավիափոխադրողի պարկում առայժմ կա ընդամենը 1 բիզնես դասի ինքնաթիռ, որը ամրագրված է ֆրանսիական Լիլի օդանավակայանում:
Մամուլի տվյալներով՝ դերասանը ավիաընկերությունը անվանել է Cyran R՝ ի պատիվ ֆրանսիացի բանաստեղծ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա կատարել է նույնանուն ֆիլմում:
Դերասանը մտադիր է իր ինքնաթիռը հանձնել վարձակալության, երբ այն չի օգտագործի անձնական նպատակներով:
Դերասանը Փարիզում ղեկավարում է ռեստորաններ, գինեգործական տնտեսություններ ունի Բելգիայում ու Ֆրանսիայում:









































