Մեքսիկայում թութակը ոստիկաններին հայտնել է, որ իր տերը հարբած է: Դեպքը տեղի է ունեցել Մեխիկո Սիթիի հսկիչ-անցագրային կետում մի քանի օր առաջ, հայտնում է El Universal-ը:
Հարբած տիրոջ վիճակի մասին, որն այդ ժամանակ գտնվել է մեքենայի ղեկին, թութակը հայտնել է, երբ ճանապարհային ոստիկանությունը մոտեցել է մեքենային: Թութակը սկսել է բղավել. «Նա հարբած է, նա հարբած է»:
Երբ իրավապահները խնդրել են վարորդին թեստ հանձնել օրգանիզմում ալկոհոլի պարունակության վերաբերյալ, այն դրական արդյունք է տվել: 49-ամյա տղամարդուն տարել են ոստիկանություն:









































