Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Motors-ը հետ է կանչում էլեկտրամոբիլների 29 հազար լիցքավորման սարք:
Հետկանչման պատճառը ի հայտ եկած թերությունն է, որը հանգեցնում է «լիցքավորման սարքի» գերտաքացման, ինչը հղի է այրվելու հավանականությամբ, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ ընկերությունը իր էլեկտրամոբիլների տերերին կտրամադրի նոր լիցքավորման սարքեր:
Tesla-ն հայտնել է մի քանի հրդեհների մասին, որոնք տեղի են ունեցել լիցքավորման սարքերի տաքացման պատճառով: Ընկերությունը, սակայն, նշում է, որ սարքն ինքնին հրդեհածին չէ:
Ընկերությունն արդեն մշակել է լիցքավորման սարքի նոր տեսակ, որը ներկայացրել է 2013թ. դեկտեմբերին:









































