Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչից:
Իտալացի մասնագետը ենթադրում է, որ խորվաթ ֆուտբոլիստն արդեն լիովին հարմարվել է «արքայական ակումբ»-ում:
«Կարծում եմ` տրամաբանական է, երբ ֆուտբոլիստը խնդիրներ է ունենում նոր ակումբում ադապտացվելու ժամանակ: Այդպես է լինում բոլոր ֆուտբոլիստների հետ: Իսկ այժմ Մոդրիչն ավելի վստահ է գործում և ավելի մեծ շանսեր ունի ցուցադրելու իր լավագույն խաղային որակները»,- ասել է Անչելոտին:






































