Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն հունիսի 28-ին մեկնելու է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-կայան։
Այդ այցի շրջանակներում Բաքրաձեն հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Բացի այդ, կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու են Բաքրաձեն, Ռասմուսենը և ՆԱՏՕ-ում նրա անդամ երկրների դեսպանները։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին՝ որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:








































