Հեծանվային մոտոկրոսի վարպետ, վենեսուելացի Դանիել Դհերսը հանդես է եկել արտասովոր նախաձեռնությամբ: Նա իր հմտությունները ցուցադրել է շարժվող բեռնատարի վրա:
Նկարահանումներն իրականացվել են Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներում: Այս մասին հայտնում է Metro պորտալն ու հիշեցնում, որ նա էքստրեմալ խաղերի X-Games մրցույթի հնգակի ոսկե մեդալակիր է:
Նախաձեռնությունը հովանավորել է Red Bull-ը: Համացանցային հասարակությունը Դանիելին որակել է խելացի, իսկ հմտությունները՝ ապշեցուցիչ: Այդ մասին են վկայում տեսանյութին կից մեկնաբանությունները:







































