Bild-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը կարող է շարք վերադառնալ հունվարի վերջին: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստը:
«Ես ապաքինվում եմ: Երկարատև դադարից հետո ես մարզվել եմ գնդակով: Հուսով եմ, որ «Աուգսբուրգ»-ի դեմ խաղից հետո խաղադաշտ կվերադառնամ և հունվարի 31-ին կարող եմ մասնակցել «Բրաունշվեգ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի կազմում նոյեմբերին անցկացրած հանդիպմանը:




































