Thursday, 11 06 2026
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը

Կոնգրեսի համակարգող. «Մենք գյալաջիի ժամանակ չունենք» (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչո՞ւ է Կոնգրեսի համակարգողը խոսում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, մինչդեռ նախկինում կարևորվում էին արտահերթ ընտրությունները:

Լ.Զուրաբյանը ճշտեց, որ այսօր իր կողմից իշխանություններին ուղղված կոչերից մեկում հստակ շեշտել է. «Երկխոսության միակ արդյունքը կարող է լինել համակարգային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանում օր առաջ, ինչը նշանակում է՝ արտահերթ ընտրություններով, լեգիտիմ պետական իշխանություն ձևավորել: Ուզում եմ հիշեցնել, որ 2008 թ. օգոսոտոսից սա է եղել Կոնգրեսի նպատակը»:

Ս. Սարգսյանը երկխոսության առնչությամբ իր ելույթում կոնկրետ պաշտոնյաների էր նշել երկխոսության ֆորմատի համար։ Այսօր լրագրողները հարց ուղղեցին Կոնգրեսի համակարգողին՝ այնուամենայնիվ, ի՞նչ ֆորմատով են գնալու իշխանությունների հետ երկխոսության. «Ինչո՞ւ են իշխանությունները հատուկ շեշտում, թե բանակցությունը անընդունելի է, իսկ երկխոսությունը՝ հնարավոր, ասում են, որ երկխոսությունն ու բանակցությունը տարբեր բաներ են… Իրականում դա աբսուրդ է: Բանակցությունը ընդամենը երկխոսության ձև է: Ինչո՞ւ են բանակցություն բառից նրանք վախենում։

Որովհետև բանակցությունը մի գործընթաց է, որն ուղղված է պայմանավորվածությունների ձեռքբերմանը կամ ձախողմանը: Խուսափելով բանակցություններից՝ իշխանությունները ցույց են տալիս, որ չեն ուզում ընդգրկվել մի պրոցեսի մեջ, որի արդյունքում կլինեն պայմանավորվածություններ: Իշխանությունները ուզում են ուղղակի կազմակերպել կարծիքների փոխանակում, եթե կուզեք՝ գյալաջի: Մենք գյալաջիի ժամանակ չունենք: Մեզ հետաքրքրում են արդյունքները, համակարգային փոփոխությունները, ուստի ուղղակի գնալ և հանդիպել ինչ-որ մարդկանց հետ և նրանց հետ գյալաջի անել չենք կարող։ Վստահ եղեք, որ մենք գյալաջիի համար շատ ավելի հետաքրքիր շրջապատ կգտնեինք: Ուստի հիմա գտնվում ենք մի վիճակում, երբ մի կողմից իշխանությունները ըմբռնում են, որ երկխոսությունը կարևոր գործընթաց է, որից նրանք չեն ուզում հրաժարվել, և դա ողջունելի է, մյուս կողմից՝ նրանք խուսափում են այդ երկխոսությանը լիրաժեք բովանդակություն տալու պատրաստակամությունից: Այսինքն՝ մենք պետք է հասնենք մի պրոցեսի, որը կլինի արդյունավետ, իսկ դա լիազորված ներկայացուցիչների հանդիպումն ու բանակցություններն են»:

Լրագրողները Կոնգրեսի համակարգողին հարց ուղղեցին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանի՝ օրերս արած մի տեսակետի առիթով, թե՝ «Սերժ Սարգսյանը Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»: Լ.Զուրաբյանը շեշտեց. «Կոնգրեսի համար Ս. Սարգսյանը կար և մնում է մարդ, որը ընտրված չէ ժողովրդի կողմից՝ որպես ՀՀ նախագահ, որը տիրացել է իշխանության լծակներին՝ Ռ. Քոչարյանի ղեկավարած ռեժիմի կողմից կատարված ուզուրպացիայի հետևանքով՝ կեղծված ընտրություններով, Մարտի 1-ի սպանդով: Այնպես որ, այս գնահատականի մեջ Հայ ազգային կոնգրեսը որևէ փոփոխություն չունի և երբեք չի էլ ունենա»:

Իշխանություններն ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ երկխոսության չեն գնա, որպեսզի Կոնգրեսի համար դա հասկանալի լինի՝ հարցրեց լրագրողը: «Սերժ Սարգսյանի սիրած ֆուտբոլային տերմինոլոգիայի համաձայն՝ գնդակն այսօր գտնվում է մեր խաղադաշտում, և ես, լինելով «Բարսելոնա»-ի խաղի սիրահար, այն խաղաոճի կողմնակիցն եմ, որ այդ գնդակը լավ մշակվի, ապա նոր ուղարկվի հակառակորդի խաղադաշտ»,- նկատեց Լևոն Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում