Առնվազն 60 պետություն հաստատել են իրենց մասնակցությունը Սիրիայի համար դոնոր երկրների երկրորդ համաժողովին, որը կբացվի չորեքշաբթի օրը` Էլ-Քուվեյթում:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: «Ավելի քան 60 երկիր հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին: Նրանցից շատերը կներկայացվեն նախարարների մակարդակով»,- ասել է նա:
Նեսիրկիի խոսքերով` «բոլորը գիտեն, որ աշխարհում նախկինի պես առկա են տնտեսական բարդություններ», սակայն բոլորն էլ հասկանում են` ինչպիսի աղետալի վիճակում են հայտնվել սիրիացիներրը գրեթե եռամյա հակամարտությունից հետո:







































