Wednesday, 01 05 2024
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց

Մանախը Բանգլադեշում բռնություն գործադրելով ու «պիստալետ» հանելով՝ խոչընդոտել է «Ելքի» քարոզարշավը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը «2017 թվականի մարտի 31-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Երևանի Անդրանիկի փողոցի 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքվորված ինքնաշեն, ակոսափող, թմբուկավոր՝ հրազեն հանդիսացող ատրճանակ»:

Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրված բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արթուր Այվազյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ, ըստ դատական տեղեկատվական համակարգի, կիրառված է գրավ:

Դատական նիստին տուժող Հայկ Սարգսյանը ներկա չէր:

Ըստ դատարանում հնչած վկայությունների՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ 2017 թվականի մարտի 31-ի երեկոյան, «Ելք» դաշինքի թիմից մոտ 8 հոգով գնացել են «Բանգլադեշ» թաղամաս՝ թռուցիկներ բաժանելու:

Երկու մեքենայով են եղել՝ «Ելք» դաշինքի շարժական շտաբի «Ֆորդով» ու շտաբի ղեկավար Հայկ Սարգսյանի «Մերսեդեսով»:

Անդրանիկի փողոցի շենքերում թռուցիկներ բաժանելու նպատակով խմբերի են բաժանվել ու մտել են շենքերը:

Հանկարծ գոռգոռոցներ են լսվել: Շենքերում գտնվող ելքականները վազելով բակ են իջել ու տեսել, որ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի՝ իրենց «Ֆորդի» վրա փակցված լուսանկարների, մասնավորապես՝ նրանց դեմքերի վրա սպիտակ ներկ են քսել, իսկ Հայկ Սարգսյանի «Մերսեդեսի» դռան վրա ամրացված ՀՀ դրոշը չկա:

Վկաներից ոմանք հետագայում Հայկ Սարգսյանից իմացել էին, որ «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը տարել էր Հայկի մեքենայի դռանն ամրացված՝ ՀՀ դրոշը: Երբ Հայկը պահանջել էր դրոշը հետ բերել, «Մանախը» պատասխանել էր, թե դրոշը տարել, դրել է իր ընկերոջ գերեզմանին.

«Եթե էդքան դուխ ունես, գնա վերցրու»՝ ասել է «Մանախը», որից հետո քաշքշոց է սկսվել:

Ըստ վկայությունների՝ «Մանախը» միջադեպից առաջ մոտեցել է «Ելք» դաշինքի շտաբի «Ֆորդ» մեքենային ու ասել է՝ դուք իրավունք չունեք էս բակերում թռուցիկ բաժանելու…

«Ելքի» համակիր վկաները նշել են, որ միջադեպից հետո Հայկ Սարգսյանի դեմքին վնասվածքներ են տեսել, նրա կոստյումը պատռված էր:

Դեպքի վայրում գետնին ընկած ատրճանակի մասին էլ է հիշատակվել որոշ վկաների ցուցմունքներում, իմացել են, որ ատրճանակը «Մանախի» մոտ է եղել: Հետո այդ զենքը «հայտնվել է» ոստիկանությունում…

Վկաները հայտնել են նաև, թե վնասվածք տեսել են նաև «Մանախի» դեմքին:

Դեպքի վայրում գետնին ընկած ատրճանակը որոշ վկաներ տեսել էին նաև «Ելք» դաշինքի շտաբի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ Նիկոլ Փաշինյանը ատրճանակը ցուցադրելով՝ ասում էր, թե զենքը եղել է «Մանախի» մոտ: Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը տեսանկարահանվել է:

Միջադեպի պատճառը, ըստ վկայությունների, Մանախի կողմից դրոշը վերցնելն էր եղել . «Ամեն ինչ դրոշից է սկսվել…»:

Դատական այս նիստին դատարան էր ներկայացվել ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվոր, գործով վկա Տիգրան Կ.-ն: Նա հայտնեց, թե ամբաստանյալ Արթուր Այվազյանին ճանաչել է դեպքի օրը, իսկ տուժող Հայկ Սարգսյանն իր ընկերն է:

Դեպքի օրը ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էր, իրենք՝ «Ելքի» համակիրները, գնացել էին Բանգլադեշ՝ շենքերում թռուցիկներ բաժանելու:

Վկայի դատաքննական ցուցմունքը հակիրճ էր՝ վիճաբանություն է եղել իրենց խմբից՝ Հայկ Սարգսյանի ու Արթուր Այվազյանի միջև, Արթուր Այվազյանը «զենք է բարձրացրել», կռիվ է եղել, զենքը Արթուրի ձեռքից վերցվել է: Այդ մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, գնացել են «դատական պրոցեսներ»:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկան ավելի մանրամասն վերհիշեց կատարվածը: Նա հայտնեց, թե ինքը մենակ է բարձրացել շենքերից մեկը, բաժանել է թռուցիկներն ու իջել է: Այդ ժամանակ տեսել է, որ Հայկ Սարգսյանի «Մերսեդեսի» դռան վրա ամրացված ՀՀ դրոշը չկա: Հետաքրքրվել են՝ ո՞վ է հանել դրոշը: Իմացել են, որ դրոշը հանողը մտել է խանութ: Նա՝ Արթուր Այվազյանը, դուրս է եկել խանութից, նրան հարցրել են՝ խի՞ ես հանել դրոշը: Նա էլ պատասխանել է, թե դրոշը տարել-դրել է իր ընկերոջ գերեզմանին, եթե կարող են՝ թող գնան ու այնտեղից վերցնեն:

Ըստ վկայի՝ ինքը ներկա է եղել վիճաբանությանը հենց սկզբից: Հայկը Արթուրին խնդրելով ասել է, որ նա գնա ու դրոշը բերի, իսկ Արթուրը պատասխանել է ագրեսիվ: Նա, ըստ վկայի, առաջինն է ձեռքով հարվածել Հայկի դեմքին, վնասել է նրա աչքի շրջանը: Հայկն էլ ձեռքով հարվածել ու վնասել է Արթուրի դեմքը: Ինքը՝ վկան, այդ ժամանակ կողմերին բաժանում էր:

Հետո, ըստ վկայի, Արթուրը ձախ ձեռքը տարել, հետևի ձախ մասից հանել է զենք, այն առաջ է բերել, բայց իրենց ընկերներից՝ Գառնիկը հարվածել է Արթուրի ձեռքին, ատրճանակն ընկել է գետնին: Վկայի հիշելով՝ հնարավոր է, որ Գառնիկն էլ վերցրած լինի զենքն ու դրած լինի իրենց մեքենան, ապա «կապի են դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հետ»:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկան ասաց, որ Արթուրի հանած զենքը «բառաբանով պիստալետ էր՝ ձեռքով հավաքած»: Երբ ատրճանակը գցել են գետնին, Արթուրը նաև հեռախոսն է նետել Հայկ Սարգսյանի վրա: Արթուրի հեռախոսը հետագայում վկան գտել է՝ գետնին ընկած էր, այդ հեռախոսը նա տվել է մոտակա խանութի մոտ կանգնած տղաներին:

Վկան նշեց, որ դեպքի վայրից հեռացել է վիճաբանությունից կես ժամ անց՝ տաքսիով, որովհետև այնտեղ պատահաբար հանդիպել է մոտակա շենքերից մեկում ապրող ընկերոջը, ում հետ չի խոսել քիչ առաջ կատարված միջադեպի մասին:

Դեպքի վայրից վկան տաքսիով գնացել է իրենց շտաբ, իսկ այնտեղից՝ Մալաթիայի ոստիկանություն:

Վկան նշեց, որ վնասվածք է տեսել ինչպես տուժող Հայկ Սարգսյանի, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Այվազյանի դեմքին:

Վկան մտաբերեց, որ բացի դրոշը իրենց մեքենայի դռան վրայից հանելուց, նաև ներկել էին իրենց մեքենայի վրա փակցված նկարները:

Վկան պնդեց, որ դրոշը «Մերսեդեսի» դռանն ամրացված էր ներսի կողմից, այն ինքն իրեն ընկնել չէր կարող. «Դաժե քամուց չէր կարա ընկներ»:

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ վկա Տիգրան Կ.-ն ասաց, որ զենքերից հասկանում է, Արթուրի ձեռքին զենքը տեսնելով՝ հասկացել է, որ այն «բառաբանով» է՝ թմբուկավոր, իսկ որ ինքնաշեն է՝ իմացել է ոստիկանության բաժնում:

Վկայի ցուցմունքից հետո ամբաստանյալ Արթուր Այվազյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Վկան իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տալիս, նշում է հանգամանքներ, որ նույնիսկ տուժողը չի ասել… Ես տուժողին չեմ հարվածել ո՛չ ձեռքով, ո՛չ հեռախոսով… Բոլորն ասել են՝ իբր ես զենքը հանել եմ աջ ձեռքով, իմ աջ կողքից, իսկ այս վկան ասում է՝ ձախ ձեռքով, ձախ կողմից… Ես ընդհանրապես զինված չեմ եղել, այդ զենքը իմ մարմնին, իմ հագուստներին չի դիպել, ես առնչություն չունեմ էդ զենքի հետ… Վկան ստահոդ ցուցմունք է տալիս… Չգիտեմ՝ վկան ինչի մասին է խոսում…»:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, նրան վերադարձրին ծառայության վայր:

Դատական հաջորդ նիստին որպես վկա կհարցաքննվեն երկու փորձագետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում