Բրազիլացի հայտնի մոդել Ժիզել Բունդհենը ցուցադրել է իր անթերի կազմվածքը:
Երկու երեխաների մայրն իր բարեմասնությունները ցուցադրել է Կոստա Ռիկայում նկարահանումների ժամանակ: 33-ամյա գեղեցկուհին լուսանկարվել է լողազգեստներով՝ ցուցադրելով հարթ փորը և երկար ոտքերը:
Նշենք, որ երկրորդ երեխայի ծնվելուց հետո սուպերմոդելը ռեկորդային կարճ ժամանակում վերադարձել է նախկին չափերին: Ժիզելը բազմիցս խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո օրգանական սնունդ է օգտագործել և յոգայով է զբաղվել:









































