«Երբ ապրիլի 23-ին Հանրապետական կուսակցության նախագահ, արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը դիմում գրեց և հրաժարական տվեց, արդեն փաստր էր, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից կամաց-կամաց պետք է նահանջի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է հետևյալը՝ ՀՀԿ-ն իշխանությունը հանձնել է, իսկ վերցնողները լավ չեն հասկանում, որ վերցրել են։
ՀՀԿ-ն, նրա դիտարկմամբ, մայիսի 2-ին, մայիսի 8-ին ավելի ուժեղ էր, քան հիմա, ՀՀԿ-ն հիմա էլ ասումէ եկեք համախմբվեն և բոլորս իրար հետ անենք քայլ։
Նա չբացառեց, որ հնարավոր է ՀՀԿ-Փաշինյան հուշագրի ստորագրում ևս։








































