Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդի Գարսիան որոշել է ավարտել կարիերան:
«Ես 35 տարեկան եմ: Կանգ առնելու ժամանակն է: Անցյալում երկարատև կարիերան է` թռիչքներով և անկումներով: Դեռ չգիտեմ, կմնա՞մ արդյոք ֆուտբոլում»,- Marca-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնա»-ում, «Ատլետիկո»-ում, «Ռասինգ»-ում և «Պանատինաիկոս»-ում, «Պումաս»-ում: Իսպանիայի հավաքականի կազմում նա 18 հանդիպում է անցկացրել և 4 գոլ հեղինակել:









































