Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ նա սկսել է իր կարիերան, ցանկանում է վերադարձնել կիսապաշտպանին: 20-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Յուվենթուս»-ում:
2013 թվականի արդյունքներով Պոգբան նվաճել է Golden Boy մրցանակը, որպես Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 19 հանդիպում է անցկացրել Ա Սերիայի շրջանակներում և 5 գոլ է հեղինակել:










































