Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունից հետո Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել Գերմանիայի հավաքականի` «Մունդիալ-2014»-ին հաղթանակ տանելու մասին:
«Իմ կարծիքով` հաղթողի հավակնորդներ են Գերմանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի և Իսպանիայի հավականները:
Սակայն պատմությունը ցույց է տվել, որ եվրոպական թիմերի համար շատ բարդ է հաջողության հասնել Հարավային Ամերիկայում»,- ասել է Հայնկեսը:








































