Զենիթա–հրթիռային համակարգերը, որոնք Դամասկոսը ստացել է, նոր չեն,– հաղորդել է ռազմա–դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանը Սիրիային երեք դիվիզիոն զենիթա–հրթիռային C300 համակարգեր է տրամադրել «անհատույց հիմունքներով»։ Ինչպես հոկտեմբերի 8-ին հաղորդել է TACC գործակալությունը, հղում անելով ռազմա–դիվանագիտական ոլորտի աղբյուրին, տեխնիկան նոր չէ, սակայն «կապիտալ վերանորոգում է անցել»։
Հոկտեմբերի 1-ին, 24 գործարկային սարքավորումների հետ միասին, 300 զենիթային հրթիռներ են հասցվել Սիրիային,– մանրամասնել է աղբյուրը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը անհատույց մատակարարումների մասին տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատել։











































