Թուրքիայի միանգամից 6 նահանգներում զինվորական 7 պաշտոնյա է ձերբակալվել,- այս մասին հաղորդում է թուրքական artigercek.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Անկարայի, Բալըքըսիրի, Անթալիայի, Մարդինի, Հաթայի և Էլյազըղի նահանգներում:
Ընդդիմադիր ԶԼՄ–ները գրում են, որ չնայած հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը՝ իշխանությունները շարունակում են հետապնդումներն ու ճնշումները պետական հիմնարկներում և բանակի ներսում:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որին հաջորդեցին ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվեցին բազմաթիվ թերթեր, երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:











































