Sunday, 21 06 2026
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում

Այսքան ազատությունը դժոխք է, քանդում է երկիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

– Պարոն Գասպարյան, 2014-ին ի՞նչ ծրագրեր ունեք:

Թեև դեռ  վերջնական չէ որոշումը, բայց 2014-ին Շառլ Ազնավուրի հետ պլանավորում ենք Եղեռնի օրվան ընդառաջ համերգ  իրականացնենք Մոսկվայում: Բացի այդ, պետք է գնամ Ամերիկա՝ և՛ ոտքս այնտեղ բուժեմ,  և՛ այնտեղ  «Աշխարհի վերջը» ֆիլմի համար նորից պետք է գնամ ձայնագրության: Երիտասարդ  Ջիվանը այս տարի իր նոր CD-ն կթողարկի: Այնպես որ, շատ են ծրագրերը:

– ՄՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը ինչպե՞ս մոտեցաք, ըստ Ձեզ՝ Հայաստանը դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի Եվրոպա պետք է նայի:

– Անկեղծ ասած, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ինչ խոսք, Ռուսաստանի հետ մեր բարեկամությունն ավելի ճիշտ է, քան թե ուրիշ երկրների հետ: Ես գտնում եմ, որ նախագահը շատ ճիշտ որոշում է կայացրել, քանի որ այսօր մեզ հետ միայն Ռուսաստանը կարող է բարեկամություն, եղբայրություն անի, ուրիշ երկրները մինչև գան հասնեն մեզ օգնեն, անհնար կլինի, իսկ մենք հարյուր տարի է՝ Ռուսաստանի հետ ենք: Եվ ես գտնում եմ, որ ճիշտը դա է, և Հայաստանը Ռուսաստանի հետ ինչքան մտերմություն ունենա, այնքան լավ: Ի դեպ, իմ համերգներին մշտապես ռուսներ են գալիս: Ռուսներն իմ երաժշտությունը շատ են սիրում, և հենց ռուսների հրավերքով եմ գնացել: Հայ համայնքի ղեկավարները զարմանում էին, որ առաջին տեղերը դահլիճում ռուսներն էին գնում, իսկ վերևի տեղերը՝ հայերը: Ինձ ավելի հաճելի է, որ օտարները ավելի շատ են լինում իմ համերգին, որովհետև մեր երաժշտությունը տարածում ենք աշխարհով մեկ: Ռուսաստանով երկու-երեք տարի է շրջում եմ, և գրեթե ամբողջ Ռուսաստանը շրջել եմ:

– Բայց չէ՞ որ Դուք  ԱՄՆ-ում էլ ապրեցիք,  արդյո՞ք արժեքային տարբերություն չեք զգում Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

– Ամերիկան հրաշք երկիր է, ես չեմ ուզում փնովել նրան, ԱՄՆ-ն միակ երկիրն է, ուր բոլորը գնում են ամբողջ աշխարհից ապրելու, ԱՄՆ-ն ժողովրդավարական երկիր է, այնտեղ ամեն ինչ անում են ժողովրդի համար: Անհարմար կլինի, որ ասեմ ԱՄՆ-ն վատ երկիր է:

– Պարոն Գասպարյան, մարդիկ պայքարում են պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի դեմ: Չեք միանո՞ւմ նրանց:

– Ես այն տարիքում չեմ, որ ընկնեմ փողոցները կամ այդ թեմայով խոսեմ, բայց երևի մարդիկ ճիշտ են անում, որ պահանջում են իրենց թոշակները բարձրացնել: Մարդը ապրում է այս երկրում, պետք է կարգին ապրի, ինչո՞ւ չպետք է պահանջի: Հիմա ազատ երկիր է, մարդիկ իրենց կարծիքը իրավունք ունեն արտահայտելու:

– Այս Ամանորին քաղաքում տոնական տրամադրություն կա՞ր:

– Հաղորդումների 70 տոկոսը հիասթափեցնող էին, որովհետև մայմունություն էին, մեջն իմաստնություն չկար, խորություն չկար, նյութ չկար…. Թեթև բաներ են, որոնց վրա անգամ չես ուզում ծիծաղել: Ծիծաղը դնում են ձայնագրության վրա, որ իբր մարդկանց ուշքը գնում է: Դա տաղանդի պակասից է գալիս: Երբ այլևս բան չկա անելու, սկսում են կրկեսային մայմունություն անել, այս երեխաներն էլ այդպես են սովորում: Մեջը լրջություն չկա, մի լավ երգ չլսեցի, այսօրվա երիտասարդները հրաշալի երգում են, հրաշալի ձայն ունեն, բայց իրենց ընտրած ծրագիրը, անկեղծ ասած, հիմար ծրագիր է: Այդքանի միջից դուրս եկավ Սիրուշոն, մի լավ երգ երգեց, բարձր մակարդակի էր, իսկ դրանից բացի՝ մնացածը կիսատ-պռատ են, կարծես կերակուրը եփում ես, հարևանը հոտն ու համը չի առնում: Այն երգերը, որ երգում են մեր այսօրվա երիտասարդները,  միայն իրենք կարող են երգել, ժողովուրդը չի կարող երգել և ոչ էլ՝ մի որևէ պրոֆեսիոնալ երգիչ, աննպատակ անիմաստ խոսքեր են, նամակ կարծես գրեն, դրանք ինքնագործ տեքստեր են: Թերևս մեր Մշակույթի նախարարությունը պետք է հետևի, Կոմպոզիտորների միությունը, ինչպես նաև Գրողների միությունը: Ռեստորանային մակարդակից պետք է դուրս գալ, բեմն ու ռեստորանը պետք է տարբերվեն: Բոլոր երգիչները պետք է անպայման կապ ունենան կոմպոզիտորների հետ: Խնդրում եմ, ճիշտ հասկացեք, չեմ փնովում: Ես արդեն 85 տարեկան եմ, ես ուղղակի նեղվում եմ, որ հրաշալի ձայներ կան, բայց ծրագրեր չկան, մարդիկ պետք է և՛ երաժշտության, և՛ բառերի վրա ուշադրություն դարձնեն: Անհասկանալի է՝ ինչի մասին են երգում: Ես մտածում եմ՝ պետությունը պետք է ստիպի, որ Մշակույթի նախարարությունը, Գրողների, ինչպես նաև Կոմպոզիտորների միությունները կապ ունենան, տիրություն անեն  արվեստին՝ կլինի թատրոն, թե հեռուստատեսություն: Իսկ հիմա ով ինչ ուզում անում է, այդպես կքանդվի երկիրը: Ինչ տիպի անառակություն ասես ցույց են տալիս, ես մեկ-մեկ անջատում եմ հեռուստացույցը, քանի որ երեխաների հետ չեմ կարողանում նստել նայել: Այդքան սեքսուալություն, այդքան պոռնկություն ինչպես կարելի է ցույց տալ ֆիլմերի մեջ, այդքան տղերք, որ աղջկա շոր են հագնում, մանիկյուր քսում, չես կարողանում նայել,  այս ամենի համար ցենզուրա է պետք, պետք է կամիսիա լինի: Ազատությունը, հասկանալի է, լավ բան է, բայց այս աստիճանի ազատությունը դժոխք է, քանդում է երկիրը: Ես ուզում եմ ամեն մարդ երգի իր երգը ու ճիշտ երգի, եթե պարսկերեն է՝ թող երգի պարսկերեն, եթե թուրքական է՝ թող երգի թուրքական, բայց ոչ թե ասի երգում եմ հայերեն, բայց երգի հունական կամ արաբական երգ:

Մենք արդեն շատ լավ գիտենք՝ աշխարհը ովքեր են ղեկավարում, աշխարհում մի քանի պետություն կա, որ վերցրել է մյուս պետություններին իր ձեռքը: Ուզում եմ ասել՝ խանգարողները շատ են, հարկավոր է խանգարողներին բացատրենք, որ հասկանան՝ եթե մեր հայ արվեստը կորցնենք, էլ ինչ ազգ ու եկեղեցի, գիր ու գրականություն կլինի, այս չորսը եթե ապականվի, մեր երկիրը կդառնա Եվրոպա երևի: Եվրոպացիներն ամեն մեկը իր երգը երգում է:

– 85 տարեկան եք, երբ հետահայաց նայում եք անցած ճանապարհին…

– Ես իմ կյանքի տարիները անցկացրել եմ և տխուր, և ուրախ, մարդը, որ ապրում է, ամեն օր մի ձև չես կարող ապրել, ինձ համար կյանքս կարծես մեկ րոպե լինի…Իմ կյանքն անցավ մեկ րոպեում: Այս  85 տարվա մեջ այնքան բան եմ տեսել, ամեն ինչ տեսել եմ, և ամենակարևորն այն է, որ մարդը մաքուր ապրի, ճիշտ ապրի և իր հողի ու ջրի, իր տան ու ընտանիքի հետ, մնացածը ավելորդ բաներ են: Տկլոր գալիս ես այս աշխարհ, տկլոր գնում ես այն աշխարհ: Մարդը պետք է կուշտ լինի, նորմալ ապրի, տուն, մեքենա ու աշխատանք ունենա, և վերջ: Հարստությունը լավ բան է, քյասիբությունը ի՞նչ է… աղքատ մարդն ընդհանրապես չպետք է ծնվի էլ: Մարդիկ նորմալ պետք  է ապրեն, միշտ երջանիկ լինեն, տրամադրությունները բարձր լինի…Վա՞տ կյանքից է, որ այսօր լիքը թանկ մեքենաներ կան քաղաքում, դա վա՞տ կյանքից է, ո՛չ, դա լավ կյանքից է:

– Բայց չէ՞ որ մի քանի հոգի են հարստանում, իսկ մնացածը աղքատ են:

– Դա ուրիշ խոսակցություն է:

– Իսկ ի՞նչ եք կարծում, արդար ճանապարհով հնարավո՞ր է մեծ գումարներ ձեռք բերել:

– Դժվար հարց ես տալիս, բայց եթե մարդը  լավ մասնագետ է, կաշխատի, բայց ոչ շատ: Օրինակ՝ ակադեմիկներ կան, որոնք ինչ-որ բաներ են հնարում,  մեծ գումարներ ձեռք բերում, Ամերիկայում արվեստագետներն ամենալավն են ապրում, շատ դիսկեր են վաճառում, տարին մեկ-երկու համերգ են տալիս, բայց մեծ գումարներով: Հիմա կապիտալիստական սիստեմ է, կապիտալիստական սիստեմի նպատակը հենց դա է՝ ով կարող է, պետք է հարստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում