Wednesday, 24 06 2026
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը

ՎԶԵԲ-ի ծրագիրը՝ ՀՀ-ում ոռոգման համակարգի բարելավման համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կլինի 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (ընդհանուր` 37.5մլն ԱՄՆ դոլար): Ծրագրի իրականացմնան արդյունքում

• 1995 հա-ի մեխանիկական ոռոգում կփոխարինվի ինքնահոսով

• 1660 հա-ով կընդլայնվեն պոտենցիալ ոռոգելի տարածքները

• Զգալի կկրճատվի ջրի կորուստը, կնվազի ոռոգման ջրի ինքնարժեքը:

Ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է թիրախային համակարգերում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, բարեկարգել գործող ջրանցքները:

1.Ծրագրով կֆինանսավորվի ոռոգման ինքնահոս համակարգերի կառուցումը. Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն (24,7 մլն. ԱՄՆ դոլար):

2. 8.4 մլն դոլար կհատկացվի մեխանիկական եղանակով ոռոգման ջուր տեղափոխող` հեռացնող ջրանցքների համակարգերի բարելավմանը:

3.Նախատեսվում է նաև ոռոգման համակարգում հսկողության և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգի մաս կազմող սարքերի տեղադրում (շուրջ 0,8մլն ԱՄՆ դոլար):

Ծրագրի շրջանակում Ազատ գետից և ջրամբարից ջուր մղող 3 գործող պոմպակայանները կփոխարինվեն Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս ջրամատակարարմամբ` խողովակաշարի միջոցով:

Ծրագրի շնորհիվ ոռոգվող տարածքը 456 հա-ից կընդլայնվի մինչև 1 000 հա: Ջրի նոր տարեկան պահանջարկը կդառնա 3,4 մլն.մ3, որից 2,4 մլն.մ3 կմատակարարվի ջրամբարից, իսկ 1մլն. մ3 կառաջանա սպասարկման տարածքի սեզոնային հոսքերից:

գ. Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգ

Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանները կփոխարինվեն ինքնահոս ոռոգմամբ` Մեղրի գետից: Նախատեսված հիմնական աշխատանքներն են` Մեղրի գետի վրա ջրընդունիչ կառույցի և մոտ 37,5 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցում՝ սկսած այդ աղբյուրից մինչև պոմպակայաններ:

16 պոմպակայանից սնուցվող ոռոգման ընդհանուր տարածքն այժմ կազմում է մոտ 410 հա (մոտ 800 հա` պոտենցիալից): Պոմպակայանների ֆիզիկական և բարոյական մեծ մաշվածության պատճառով այս տարածքում մեծ են ջրամատակարարման ընդհատումներն ու կորուստները:

Միայն այս ինքնահոս համակարգից ակնկալվում է տարեկան շուրջ 3,7 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, ինչը 2013թ. էլեկտրաէներգիայի սակագնով համարժեք է մոտ 320 հազար ԱՄՆ դոլարի: Մոտ 390 հա-ով կավելանան ոռոգվող տարածքները` ջրի հուսալի մատակարարման և խնայողությունների շնորհիվ:

դ. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ

Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը ջուրը ստանում է Արտաշատի ջրանցքից, որը սնվում է Հրազդան գետից և Ազատ գետի վրա կառուցված Ազատի ջրամբարից: Պոմպակայանը ջուրը մղում է 180 մ բարձրության վրա:

Ծրագրի շրջանակում Ազատ գետի վրա՝ Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերև, կկառուցվի ջրընդունիչ կառույց և մոտեցնող խողովակաշար, որը ջուրը կհասցնի Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազանը` հնարավորություն տալով ինքնահոս ոռոգման ջրով ապահովել գործող համակարգով սպասարկվող հողերը:

Համաձայն նախնական տվյալների, խողովակաշարի ընդհանուր երկարությունը կլինի 23, 5 կմ: Այն կսկսվի 1230 մ մակարդակից և կվերջանա 1131 մ բարձրության վրա:

Այս համակարգի սպասարկման տարածքում ոռոգվող հողերի պոտենցիալը 967 հա-ից կհասնի 1380հա-ի:

2.Ջրանցքների բարելավում

ա . Այս ենթաբաղադրիչով կվերականգնվի ոռոգման համակարգերի հեռացնող 29 ջրանցքներից 13-ի շուրջ 52 կմ առավել քայքայված հատվածները` թանկարժեք ջրի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև թույլ կտա կրճատել ընտրված` հեռացնող և բաժանարար ջրանցքների պահպանման և կապիտալ ծախսերը:

3. SCADA համակարգի սարքերի տեղադրում

ա. SCADA-ն ջրաչափման և կառավարման ժամանակակից համակարգ է, օգտագործվում է բազմաթիվ երկրներում:

Այս ենթաբաղադրիչի շրջանակում մայր ջրանցքների և մի քանի այլ ջրընդունիչ կետերի 71 դիտակետերում կտեղադրվի ջրաչափման և ջրի հոսքի կառավարման ժամանակակից մոդել:

Ենթաբաղադրիչի նպատակներն են` բարձրացնել ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, հստակեցնել ջրի կորուստները, բարելավել ջրի հոսքի կառավարումը, կատարել ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցել այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավել ջրամատակարարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում