Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Նիկոլ Փաշինյանը ազնիվ է, անկեղծ է, և ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ նրա կողքին․ Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն արձանագրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ կա լայն հասարակական կոնսոլիդացիա, ուստի նրա հրաժարականի դեպքում մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, իսկ արհեստական որևէ բանի ինքը կողմնակից չէ:

«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա: Այսօր կա իշխանություն: Եթե այդ իշխանությունը ձախողվեց, ձախողվում է ամբողջ երկիրը, ձախողվում է մեզանից յուրաքանչյուրը և մեզանից յուրաքանչյուրի երեխայի ապագան: Հետևաբար, ես ողջամտորեն չեմ կարծում, որ որևէ մեկն, անկախ կուսակցական շահերի հանգամանքից, կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը: Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ՝ ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը: Իսկ մեր խնդիրը, ես չեմ կարծում, թե որևէ մեկի նեղ կուսակցական, նեղ անձնական կամ նեղ քաղաքական շահերն են: Բոլորի մտահոգությունը՝ իմը հատկապես և մասնավորապես, երկրի ճակատագրին է վերաբերվում: Կա լայն հասարակական կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, հետևաբար, այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցություն, որն օժանդակության կարիք ունի նաև իրավական հարթության մեջ: Այս պայմաններում, եթե որևէ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում առաջադրի վարչապետի իր թեկնածուն, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու: Եթե կա որևէ վարչապետի թեկնածու, որն ունի առնվազն նույնքան կամ ավելի հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում: Հետևաբար, ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ ձևով վարչապետի այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել և, ըստ էության, խոչընդոտել, որովհետև եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ»,- ասել է Կոստանյանը:

Պատգամավորը հավելել է, որ ինչքանով ես այս ընթացքում համոզվել է Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, ինչը իր համար չափազանց կարևոր նշանակություն ունի: «Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է՝ եթե ես գտնում եմ, որ նպատակների, ցանկությունների, գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրության համար է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- եզրափակել է Գևորգ Կոստանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում