Քննչական կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ական պատգամավորները նշում են, թե սահմանադրական չէր, որ պաշարվել էր Ազգային ժողովը, պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին։
«Երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք է մտածի իր մանդատի մասին: Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ ու պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն, Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, եւ ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։










































