Apple ընկերության Мac OS համակարգիչների համակարգում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել, հաղորդում է Virus Bulletin պորտալը:
Փորձագետ Թոմաս Ռիդը պարզել է, որ Mac OS-ի համար հատկապես խոցելի են ներբեռնված հավելվածները:

Հստակեցվում է, որ ներբեռնվելուց առաջ անվտանգության համակարգը ստուգում է հավելվածը, սակայն ավարտվելուց հետո հավելվածի ներբեռնումը ստուգվածների շարքում է հայտնվում: Այդ դեպքում ցանցահենները դրա նկատմամբ հասանելիություն կարող են ստանալ:
Թերությունը կարող են շտկել macOS-ի մշակողները՝ հավելվածներն ավելի հաճախ ստուգելու հնարավորություն հավելելով:











































