Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում ռազմական հարձակումը կանխելու նպատակով ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնագիրը «ժամանակավոր է», իսկ իր կառավարությանը նպատակն ամբողջ Սիրիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է: Այս մասին գրում է AP-ն:
Ասադը հայտարարել է, որ Իդլիբում ռազմական հաղթանակը կկործանի Սիրիայի հետ կապված Արևմուտքի ծրագրերը: Նա արևմտյան երկրներին մեղադրել է Սիրիան մասնատելու և ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ:
Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Իդլիբում գտնվող ապստամբները հայտարարում են, որ, համաձայնագրի համաձայն, մինչև հոկտեմբերի 15-ը կավարտվի շփման գծից սպառազինությունները հեռացնելու գործընթացը, սակայն թեթև սպառազինություն կմնա պաշտպանական դիրքերում:
Ռուս-թուրքական համաձայնագիրը նաև նախատեսում է ապառազմականացված գոտուց սիրիական արմատական խմբավորումների բոլոր անդամների դուրսբերումը: Սակայն հասկանալի չէ՝ արդյոք նրանք համաձայնե՞լ են դուրս գալ:










































