Գերմանացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը հայտարարել է, որ դադարել է վեպեր գրել՝ հայտնում է The Local-ը:
Գերմանական Passauer Neue Presse-ին տված հարցազրույցում 86-ամյա գրողը խոստովանել է, որ առողջությունը իրեն թույլ չի տալիս 5-6 տարի ծախսել նոր գրքի նախապատրաստական աշխատանքի վրա:
Գրասի խոսքով՝ իրենից սովորաբար այդքան ժամանակ է պահանջում հերթական ստեղծագործության նախապատրաստական աշխատանքը:
Գրողի խոսքով՝ ինքը իր ամբողջ ժամանակը նվիրում է նկարչությանը: Նրա խոսքով՝ «ստեղծագործական ակտիվությունը օգնում է ծնունդ տալ որոշ տեքստերի»:
Դատելով նրա խոսքերից՝ հնարավոր է ենթադրել, որ նա չի պատրաստվում լքել գրականությունը:
Գրասի վերջին վեպը՝ «Գրիմների խոսքը», լույս է տեսել 2010-ին: Վեպը Գրիմ եղբայրների մասին էր:
1999թ. Գրասն արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի:









































