Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին կհուղարկավորեն ծնողների կողքին՝ Սանթ Անդրեյու գերեզմանատանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին ասել է երգչուհու զարմուհին:
Նա հուղարկավորման օրը չի նշել, սակայն ասել է, որ այն առաջկա շաբաթներում տեղի կունենա: Հուղարկավորումից առաջ հոգեհանգստի ծառայություն կմատուցվի: Կաբալյեի զարմուհու խոսքով՝ երգչուհին հավատացյալ մարդ էր:
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում:










































