Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը․ արդյո՞ք ՀՔԾ-ն դուրս է եկել գաղտնալսման հետքի վրա

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, ինչպես նաև Toyota Yerevan-ի նախագահը: Մինչև օրվա ավարտն այդպես էլ պաշտոնական տեղեկատվությամբ չհաստատվեց Մայրապետյանի ձերբակալության լուրը (թերևս պատճառն այն էր, որ օրը ոչ աշխատանքային էր), մյուս կողմից՝ նրան պատկանող Հ2 հեռուստաընկերությունն, ըստ էության, շրջանառվող խոսակցութոյւնները չի հերքել։

Հեղափոխությունից հետո Մայրապետյանն առաջին ու վստահաբար վերջին գործարարը չէ, ով բերման է ենթարկվում կամ նույնիսկ ձերբակալվում է, սակայն, տվյալ պարագայում, գործ ունենք ինտրիգի հետ։ Նախ՝ Մայրապետյանը փաստացի տնօրինում է հեռուստաընկերություն և ՀՔԾ-ն նրան կարող էր ձերբակալել, եթե ունի ծանրակշիռ փաստեր, հակառակ պարագայում՝ նախկին համակարգին մաս կազմած գործիչներն ու կուսակցությունները բարձրաձայնելու են ազատ խոսքի ոտնահարման հերթական դրսևորման մասին։

Բացի այդ՝ Մայրապետյանն ընկալվում է ոչ այնքան գործարարի կամ մեդիասեփականատիրոջ, որքան՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ընտանիքի» անդամի կարգավիճակում։ Գաղնիք չէ, որ Մայրապետյանը քավոր-սանիկական հարաբերույուններ ունի Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հետ ու նրանց, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի մի շարք բիզնեսներ, որոնք հատկապես վերաբերում են էլիտար շենքերի շինանարարությանը, ընդհանուր են։

Ահա՝ այս հանգամանքները որոշակի ինտրիգ են հաղորդում Մայրապետյանի ձերբակալությանը, մանավանդ որ օրակարգում է նաև ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման թեման։ Իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով, հենց առաջին իսկ պահից պարզ հասկացրել են, որ իրենք հակված չեն լուրջ վերաբերվել գաղտնալսման արտաքին հետքին ու տեղի ունեցածի պատասխանատու են համարում քրեաօլիգարխիային։

Այս վարկածի շրջանակներում «ասֆալտին փռվեցին» մի քանի օլիգարխների թիկնապահներ, ապահովվեցին տեսարաններ, որոնք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում աննախադեպ հասարակական կոնսոլիդացիա ապահովեցին կառավարող դաշինքի շուրջ, սակայն գաղտնալսման հետքը այդպես էլ չգտնվեց։ Կարծում ենք՝ լուրջ արդյունքներ չտվեց նաև Քոչարյանի փաստացի վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկում կատարված խուզարկությունը, որից մնաց միայն միջազգային անբարենպաստ աղմուկը։

Իհարկե, սա չի նշանակում, որ Քոչարյանն անմասն է գաղտնալսման կազմակերպումից, ավելի շուտ հաստատում է այն փաստը, որ մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմը մնում է ցածր մակարդակի վրա ու բավարարում է «մասկի շուոներ» կազմակերպելուն, որոնք լայվեր ու լայքեր են ապահովում իշխանության համար։

Ենթադրվում է, որ Մայրապետյանը կարող էր ձերբակալվել հենց գաղնալսումների գործով։ Եթե այդ վարկածը ճիշտ է, հուսանք, որ իրավապահների ձեռքի տակ կան ծանրակշիռ փաստեր ու առաջիկա օրերին այս կասկածելի իմիջ ունեցող գործարարի շուրջ չի հյուսվի «քաղհալածյալի» հերթական լեգենդը։ Իհարկե, չի բացառվում, որ Մայրապետյանը ներքաշված լինի կոռուպցիոն կամ փողերի լվացման այլ գործարքներում, որոնք կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ԱԱԾ-ն ուոսումնասիրում է երկրորդ նախագահի ապօրինի հարստացման պատմությունը ու արդեն հրապարկայանացվել է «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերման սկանդալային պատմությունը, որտեղ խոսք է գնում վեց միլիոն դոլար գումարի լվացման մասին։ Ինչևէ հուսանք՝ այսօր պատկան մարմինները պարզաբանումներ կներկայացնեն, թե ինչու է բերման ենթարկվել կամ ձերբակալվել Սամվել Մայրապետյանը և արդյո՞ք այս պատմությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Լուսանկարում՝ Սամվել Մայրապետյանը տիկնոջ՝ Երևանի Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում