Ամերիկացի դերասանուհի Թաթում Օ’նիլը իր Instagram- ում գրել է, որ մանկության տարիներին բազմիցս բռնության է ենթարկվել, գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Թաթումի՝ նրա վրա բռնություն են գործադրել 5, 6, 12, 13 և 15 տարեկանում: Նա նշել է, որ դրանք միշտ եղել են իրենից տարիքով մեծ տղամարդիկ, որոնց նա «հուսալի» էր համարում։

Դերասանուհին հավելել է, որ ծնողները հարբեցող և թմրամոլ էին, ուստի միշտ չէ, որ ի վիճակի էին հոգ տանել իրենց երեխայի մասին:
Թաթումը 10 տարեկանում «Օսկար» է ստացել «Թղթե Լուսին» ֆիլմում՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: Նա ամենաերիտասարդ դերասանուհին է, որ երբևէ «Օսկար» է ստացել այդ անվանակարգում:

Ավելի վաղ կատակերգու դերասանուհի և սցենարիստ Էմի Շումերը նույնպես խոսել է վերապրած բռնության մասին:









































