Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Տրանսպորտը չի թանկացել, բայց չի էլ աշխատում

Վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20 երբեմն էլ 30 րոպե միջակայքով: Եվ դա ոչ միայն երեկոյան ժամերին, այլև առավոտյան՝ աշխատանքի գնալու պիկ ժամերին: Իսկ երեկոյան ժամերին, հատկապես 19:00-ից հետո քաղաքում գրեթե ավտոբուս հնարավոր չէ գտնել, երթուղային տաքսիներն էլ երթևեկում են վերը նշված ժամանակահատվածով:

Եթե քաղաքապետարանը կամ երթուղային գիծը շահագործող ընկերությունը հնամաշ երթուղային տաքսիները փոխարինում է ավտոբուսներով, ապա պարտավոր է մինչև պայմանագրում ֆիքսված որոշակի ժամը ապահովել մարդկանց տեղափոխությունը: Ոչ բոլորը հնարավորություն ունեն ամեն օր օգտվել տաքսի ծառայություններից: Մարդիկ ցանկանում են աշխատանքից հետո, ժամը 18-ին, 19-ին կամ 20-ին հասարակական տրանսպորտով տեղաշարժվել, բայց կարծես դա էլ է արդեն ճոխություն ՀՀ քաղաքացու համար: Ավտոբուսների վատ աշխատելը վերջին օրերին քիչ թե շատ բացատրվում էր ոչ աշխատանքային օրերով, սակայն քանի օր է արդեն աշխատանքային օրեր են, բայց դրանից տրանսպորտի աշխատանքի որակը չի բարելավվել: Հատկապես վատ են աշխատում կամ գրեթե չեն աշխատում 11, 14 համարի ավտոբուսները, որոնք ամիսներ առաջ շատ լավ էլ աշխատում էին: Վատ են աշխատում նաև 57, 7, 8 և մի շարք այլ համարների ավտոբուսներ, 19 համարի երթուղային տաքսին, երեկոյան ժամերին` 12, 52Ա համարները:

Հատկապես ավտոբուսների դեպքում վարորդները պատճառաբանում են, թե դիզվառելիք չկա, դրա համար էլ գիծ դուրս չեն գալիս, իսկ քաղաքապետարանից հերքում են, թե հնարավոր է դիզվառելիքի բացակայության պատճառով ավտոբուսը երթուղի դուրս չգա: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ այդ տարբերակը բացառված է, չի կարող այդպիսի բան լինել: Դիզվառելիք չունենալու պատճառաբանությամբ երթուղի դուրս չգալու դեպք չի կարող լինել»,- ի պատասխան մեր հարցմանը ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Վերջինս որևէ կերպ չընդունեց և չհամաձայնեց քաղաքացիների դժգոհության հետ: «Տնտեսվարողն, ի վերջո, ունի պայմանագրային պարտավորություններ և պարտավոր է կատարել այդ պարտավորություններն անկախ ամեն ինչից»,- ասաց նա: Գևորգյանի խոսքով` բացի դա, տրանսպորտի աշխատանքի հետ կապված ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, «Երևան տրանս»-ի, «Երևան ավտոբուս» ԲԲԸ-ի կողմից: Համապատասխան մասնագետները մոնիտորինգ են անում, վերլուծում են և վերլուծության արդյունքներն ամենշաբաթյա կտրվածքով զեկուցվում են քաղաքապետարան: «Եթե լինում են ուշացումներ, թերացումներ և այլ խնդիրներ, զեկուցվում է: Եթե նորից լինեն նման դեպքեր, անմիջապես քայլեր կձեռնարկվեն»:

Տրանսպորտի վերջին շրջանի վատ աշխատանքը հիմնականում բացատրվում է առաջիկա օրերին տրանսպորտի գնի բարձրացմամբ: Եվ դա գծատերերի կողմից հատուկ կազմակերպված բնույթ է կրում: Նամանավանդ, որ այդպիսի դեպքեր վերջերս եղան, երբ մի քանի տարբեր գծատերեր ի նշան բողոքի հայտարարեցին, որ դուրս չեն գա երթուղի մինչև քաղաքապետարանը ուղեվարձը չդարձնի 200 դրամ: Ուղեվարձը, հիշեցնենք, պետք է թանկանար այս տարվա հունվարի 1-ից, սակայն այդ գործընթացը ժամանակավորապես հետաձգվել է, մինչև Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, որից հետո պարզ կդառնա՝ կբարձրանա՞ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, թե՞ ոչ…

Արթուր Գևորգյանը չհամաձայնեց նաև այդ վարկածի հետ, թե որոշ երթուղայինների և ավտոբուսների բացակայությունը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված է: Նրա համար դա անհիմն և կուլիսներում արվող հայտարարություն է: «Ցանկացած բանական և տրամաբանող մարդ նախևառաջ հենվում է փաստերի, վերլուծությունների և կոնկրետ օրինակների վրա: Անպատասխանատու հայտարարությունները, թե սրա համար է արվում, նրա համար է արվում, մենք չենք կարող հիմք վերցնել: Պետք է փաստերով խոսել»:

Հուսով ենք վերը նշված օրինակներով քաղաքապետարանի համապատասխան վարչությունը վերլուծություն կանի, համապատասխանաբար նաև՝ հետևություններ:

Դե իսկ ոլորտի պատասխանատուն՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը թերևս շատ զբաղված է որդու թմրանյութային արկածներով, դրա համար էլ աչքաթող է արել ոլորտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում