Google Chrome ծրագիրը կդադարի գործել մոտ 32 մլն Android համակարգով աշխատող սարքավորումների վրա։ Այդ մասին տեղեկացնում է IXBT-ն։
Նշվում է, որ դա կտարածվի այն գաջեթների վրա, որոնք աշխատում են Android 4.1-4.3 Jelly Bean համակարգերով։
Այժմ դեռ ծրագիրը բավարարում է այդ համակարգերի պահանջներին, բայց շուտով Chrome-ը կկորցնի այդ հնարավորությունը։








































