Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia նավի նավապետը՝ Ֆրանչեսկո Սկետինոն, աղետից մի քանի օր անց իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով նրա հարցաքննության ձայնագրությունը:
«Դա իմ սխալն էր, ես չեմ կարող ինձ ասել՝ կեցցես, ես այլևս ասելու ոչինչ չունեմ: Ես անփութորեն եմ գործել և որպես խելացի մարդ, որպես նավապետ՝ այս իրավիճակում ես չեմ կարող գլուխս ավազների մեջ թաքցնել: Ես ամբողջությամբ պետք է ինձ վրա վերցնեմ պատասխանատվությունը»,- ընդգծել է Սկետինոն:
Այսպիսով՝ նավապետին սպառնում է 20 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է չկանխամտածված սպանության և խորտակվող նավից փախչելու մեջ:









































