Չինաստանի հարավային Գույչժոու մարզում ընդհատակյա խաղատանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել 8 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, «խաղատունն» իրենից ներկայացրել է սովորական վրան, որն ամրացված է եղել Լաոշան գյուղից ոչ հեռու: Այնտեղ հիմնականում այցելել են տեղի բնակիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Գործի հետաքննությամբ զբաղվում են ներքին գործերի աշխատակիցներից և մարզի կուսակցական անդամներից հատուկ ձևավորված 7 խմբեր:
Միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ: «Խաղատան» սեփականատիրոջ ինքնությունը բացահայտվում է:









































