Հոլանդական և նորվեգական նավերից սիրիական քիմիական զենքը ամերիկյան «Քեյփ Ռեյ» վերբեռնելու օպերացիան կարող է տեղի ունենալ մինչև ընթացիկ ամսվա վերջ՝ իտալական նավահանգիստներից մեկում: Նպատակը հետագայում քիմիական զենքը ոչնչացնելն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳ նախարարության տարածած կոմյունիկեն:
Ավելի վաղ Իտալիայում, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ասել այն նավահանգստի անունը, որտեղ տեղի կունենա վերբեռնումը: Ինչպես հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում՝ հունվարի 16-ին այդ մասին կհայտարարի Քիմիական զենքի արգելման կազմակերպության տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն:
ԱԳ նախարարությունում հստակեցրել են, որ նավահանգիստը կընտրեն՝ հիմնվելով տեխնիկական պահանջների վրա:
Քիմիական զենքի ոչնչացումը տեղի կունենա «Քեյփ Ռեյ»-ում՝ Միջերկրական ծովում:











































