Մարդկանց մեծամասնությունը ժամանակի սղության պատճառով անտեսում է բժիշկների մոտ պլանային բուժզննումները: Սակայն այժմ առողջական վիճակի մասին իմանալու համար բավական է հագնել «խելացի» վերնաշապիկը:
Ֆրանսիական նորաձևությունը «խելացի» է դառնում միկրոսարքավորումների շնորհիվ, որոնք կարողանում են բացահայտել հոգնածության և պաթոլոգիաների առաջին նշանները, հաղորդում է News-ը: Ֆրանսիացի գիտնականների այս մշակման մասին հայտնի է դարձել Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (Consumer Electronics Show), որն ամեն տարի անցկացվում է Լաս Վեգասում:
Մշակողների խոսքերով՝ վերնաշապիկի նյութը չափում է օգտագործողի մարմնի ջերմաստիճանը, սրտամկանի կրճատման հաճախականությունը, շարժումների արագությունը, ինչպես նաև որոշում է մարդու գտնվելու վայրը:
Այդ գործվածքը կարելի է օգտագործել հագուստի ցանկացած տիպի համար, ասում են CityZen ընկերության ներկայացուցիչները:
Սենսորների կողմից հավաքված տվյաները փոխանցվում են սմարթֆոնի վրա, այնուհետև հատուկ հավելվածի միջոցով մարդուն զգուշացնում են ֆիզիկական խնդիրների մասին:
Այս նյութից պատրաստված հագուստը կարելի է լվանալ և արդուկել:











































