Վերջին երկու տարում ամերիկացիների շրջանում կտրուկ ընկել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժողովրդականությունը, որն այժմ նույն մակարդակի վրա Է, ինչ եւ նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը գահից հրաժարվելուց առաջ: Վկայում են վաշինգտոնյան Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցման տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության մոտավորապես կեսը հավանություն Է տալիս ներկայիս քահանայապետի գործողություններին: Սակայն այդ ցուցանիշը զգալիորեն իջել Է 2015 թվականի սկզբի համեմատությամբ, երբ տասն ամերիկացիներից յոթը դրական գնահատական Էր տալիս Սուրբ աթոռի ղեկավարին: Ընդսմին այժմ Ֆրանցիսկոսի ժողովրդականությունը նույն մակարդակի վրա Է, ինչ եւ Բենեդիկտոս 16-րդինը, որին, Pew Research Center-ի տվյալներով, հավանությամբ Էր վերաբերվում ամերիկացիների 49 տոկոսը 2013 թվականին գահից նրա հրաժարվելուց առաջ:
Սոցիոլոգները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարի ժողովրդականության մակարդակի անկումը կապում են եկեղեցու բարձրագույն ղեկավարության կողմից մանկապիղծ հոգեւորականների հանցագործությունների պարտակման խնդրի հետ: Այսպես, ամերիկացի կաթոլիկների ավելի քան երրորդ մասը «ցածր» գնահատական Է տալիս այդ խնդրի լուծման ուղղությամբ Ֆրանցիսկոսի գործադրած ջանքերին, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը եռակի պակաս Էր:
ԱՄՆ-ում տասը կաթոլիկներից ընդամենը երեքն են այն կարծիքին, որ քահանայապետը «գերազանց» կամ «լավ» Է գլուխ հանում ճգնաժամից: 2015 թվականին այդ ցուցանիշը 24 տոկոսային կետով ավելի բարձր Էր, իսկ այս տարվա հունվարին՝ 14 տոկոսային կետով: Հետազոտողներն ընդգծում են, որ ամերիկացիները հիասթափված են նաեւ այլ հարցերի նկատմամբ քահանայապետի վերաբերմունքից, ներառյալ եպիսկոպոսների ու կարդինալների նշանակումը, աշխարհում կաթոլիկական հավատի տարածումը եւ «ավանդական բարոյական սկզբունքների» պաշտպանությունը:
Սեպտեմբերի 18-ից մինչեւ 24-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1754 չափահաս ամերիկացիներ, որոնցից 336-ը հայտնել են, որ կաթոլիկներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































