Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Մայորի դաժան հարվածից զինվորի փայծաղը պատռվել է

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Միհրան Ո.-ի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ:

31-ամյա Միհրան Ո.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Միհրան Ո.-ն, լինելով զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ մայոր, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում զորամասի հրամանատարի մյուս տեղակալի աշխատասենյակում զինվորական պարտականությունների կատարման հետ չկապված՝ բռնություն է գործադրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային Միքայել Մ.-ի նկատմամբ՝ ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին՝ պատճառել է ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է զինվորի ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն՝ զինվորի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում զորամասի հրամանատարի տեղակալ Արթուր Հ.-ն իր աշխատասենյակ է կանչել գործով տուժող, շարքային Միքայել Մ.-ին՝ համակարգչային աշխատանք կատարելու համար:

Այդ ժամանակ նույն աշխատասենյակ է մտել զորամասի հրամանատարի մյուս տեղակալը՝ գործով ամբաստանյալ Միհրան Ո.-ն, խնդրել է, որ զինվորը նախ համակարգչով տպագրի հրամանատարի կողմից իրեն հանձնարարված հրատապ առաջադրանքը:

Արթուր Հ.-ն համաձայնել է, որից հետո շարքային Միքայել Մ.-ն աշխատել է Միհրան Ո.-ի հետ: Այդ աշխատանքի ընթացքում զինվորը նստած է եղել համակարգչի առաջ՝ զինվորական աթոռակին, իսկ մայոր Միհրան Ո.-ն նրան տեքստ է թելադրել՝ գտնվելով նրա թիկունքային հատվածում:

Աշխատանքի ընթացքում, ըստ մեղադրանքի, Միհրան Ո.-ն նախ առանց պատճառի ձեռքով հարվածել է իր համար աշխատող զինվորի պարանոցին, ապա բռունցքով այնպես է հարվածել զինվորի գոտկատեղի շրջանին, որ առաջացրել է փայծաղի պատռվածք ու ներքին արյունահոսություն:

Զինվորը դեպքի պահին ձայն չի հանել, բայց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում նա իր որովայնի ստորին հատվածում ուժեղ սուր ցավ է զգացել, նստել է նստարանին, սակայն ցավը գնալով ուժգնացել է:

Զինվորի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են բուժկետ, այնտեղից՝ հիվանդանոց, որտեղ կատարվել են համապատասխան հետազոտություններ, ու պարզվել է, որ զինվորի փայծաղը պատռված է, նրան շտապ վիրահատել, պատռված փայծաղը հեռացրել ու կյանքը փրկել են:

Միհրան Ո.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը շարքային Միքայել Մ.-ին ինքը, իրոք, տեքստ է թելադրել, զինվորը այն տպագրել է համակարգչով, բայց ինքը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել: Իրենք աշխատել են մինչև ժամը 19-ը:

Երբ իմացել է, որ Միքայելին տեղափոխել են հիվանդանոց, ինքն էլ է գնացել՝ իմանալու, թե ինչ է պատահել: Այնտեղ է իմացել, որ զինվորին վիրահատել ու հեռացրել են պատռված փայծաղը:

Ինքը չի կարող բացատրել, թե զինվորն ինչու է ասել, որ ինքը հարվածել է նրան: Ինքը չի հարվածել… Զինվորն իրեն օգնել է՝ համակարգչով աշխատանք կատարելու հարցում, ինքը նրան նույնիսկ շարքից է ազատել ու ասել է, որ նա հանգիստ աշխատի աշխատասենյակում…

Ինքը մի անգամ զանգել է տուժողին ու հարցրել է, թե ինչու է նա նման բան ասել, նա պատասխանել է, թե ռազմական ոստիկանությունում ասել են՝ արդեն գիտեն, որ մայորն է հարվածել, նա էլ ցուցմունք է տվել…

Իրեն նույնպես հրավիրել են ռազմական ոստիկանություն, չորս ժամ համոզել են, որ գրի, թե ինքն է հարվածել, բայց ինքը չի գրել…

Տուժողը հայտնել է, որ երբ ինքն աշխատում էր համակարգչով, իսկ մայոր Միհրան Ո.-ն գտնվում էր իր թիկունքում, նա մի անգամ առանց պատճառի հետևից հարվածել է իր պարանոցին: Սենյակում գտնվող Արթուր Հ.-ն դիտողություն է արել Միհրան Ո.-ին, որ չհարվածի, ասել է՝ զինվորը առանց այն էլ՝ տեսողության խնդիր ունի: Դրանից հետո Միհրան Ո.-ն հարվածել է իր գոտկային շրջանին: Ինքը հարվածից սուր ցավ է զգացել, կարծես շունչը կտրվել է, բայց միայն ասել է՝ ա՜խ, ուրիշ բան չի ասել… Չի հարցրել՝ մայորն իրեն ինչո՞ւ խփեց, չի էլ հասկացել հարվածելու պատճառը, քանի որ իրականում որևէ պատճառ չկար…

Աշխատանքը վերջացրել է ժամը 19-ին: Իսկ հաջորդ օրը՝ կեսօրին մոտ, իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն հասցրել են հիվանդանոց…

Տուժողը նշել է, թե համակարգչով աշխատելու ժամանակ ինքը նստած է եղել զինվորական աթոռակին, որը թիկնակ չունի… Հիվանդանոցում բժիշկները հարցրել են՝ կռի՞վ է արել զորամասում, քանի որ փայծաղը կարող էր պատռվել միայն հարվածի հետևանքով: Ինքը վերհիշել է, թե ինչ է կատարվել ու ասել է, որ իրեն միայն Միհրան Ո.-ն է հարվածել՝ ձախ գոտկային շրջանին…

Դատաբժշկական փորձագետը հայտնել է, որ տուժողը ցավ է զգացել հարվածի պահին, հարվածը եղել է ուժեղ, հարվածից առաջացած ալիքը հասել է փայծաղին, ու այն պատռվել է: Հարվածից երկու ժամվա ընթացքում պատռված փայծաղի արյունը հավաքվում է փայծաղի պատյանի մեջ, իսկ դրանից տասը ժամ անց էլ պատյանն է պատռվում, արյունը լցվումէ որովայնի խոռոչ: Հնարավոր չէ, որ տվյալ դեպքում փայծաղը պատռվեր ընկնելու, մարզվելու կամ ֆիզիկական գերբեռնվածության պատճառով: Կատարվել է փայծաղի հյուսվածքաբանական հետազոտություն, եզրահանգել են, որ փայծաղի պատռվածքն ունի վիրահատությունից մինչև երկու օր առաջ առաջանալու վաղեմություն… Տվյալ դեպքում պատռվածքի մեխանիզմն ու վաղեմությունը համընկնում են տուժողի կողմից տված տեղեկություններին ու գործի նյութերին…

Տուժողի հայրը հայտնել է, որ որդին սկզբում չի ասել, թե ինչպես է առաջացել վնասվածքը, նա չի իմացել, որ չի վերադառնալու ծառայության, հավանաբար՝ վախեցել է ճիշտն ասել: Բայց որդուն կրկնակի վիրահատություն են արել, երկրորդ անգամ վիրահատել են Երևանում, մեկ վիրահատությամբ խնդիրը չի կարգավորվել, հետո պարզվել է, որ որդուն ազատում են ծառայությունից: Միայն դրանից հետո է որդին ռազմական ոստիկանության աշխատակցին ասել, թե իրականում ինչ է պատահել… Ինքը գիտի, որ փայծաղը փուչիկ չի, որ ինքն իրեն պատռվի, կոնկրետ ինքն էլ սպորտով է զբաղվել, օդապարիկով թռիչքներ է կատարել, բայց ոչ մի անգամ իր փայծաղը չի պատռվել…

Զինվորի հայրն ասել է, թե ինքը չգիտի, անգամ որդին չգիտի՝ ինչու է մայորը հարվածել. «Այդ մարդը սովորություն է ունեցել՝ մոտենա, հարվածի, ձեռքերին ազատություն տա…»:

Գործով վկա մայոր Արթուր Հ.-ն, ում աշխատասենյակում տեղի է ունեցել դեպքը, նշել է, թե իր ներկայությամբ որևէ արտառոց բան չի եղել, ինքը չի տեսել, որ Միհրան Ո.-ն հարվածի զինվորին՝ ո՛չ պարանոցին, ո՛չ գոտկատեղին, ինքը որևէ դիտողություն չի արել Միհրան Ո.-ին: Վերջինս նորմալ զինծառայող է, խրախուսանքների է արժանացել լավ ծառայության համար, տույժերի չի ենթարկվել…

Դատարանը, ապացույցների համակցությամբ, հաստատված է գնահատել Միհրան Ո.-ին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ Միհրան Ո.-ին զորամասի հրամանատարությունը բնութագրել է դրական, նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները, տուժողը նյութական պահանջ առաջ չի քաշել:

Միհրան Ո.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 358.1 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Միհրան Ո.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռն ու իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում